Նիդեռլանդներում կարանտինին ընդդիմացողները հրդեհել են COVID-19-ի թեստավորման կենտրոնը. ոստիկանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և մահակներ է կիրառել
Նիդեռլանդների Ամստերդամ և Էյնդհովեն քաղաքի բնակիչները դեմ են հանդես եկել հակակորոնավիրուսային պայքարի նպատակով երկրում հունվարի 23-ից ուժի մեջ մտած պարետային ժամին: Այս մասին հայտնում է NOS պարբերականը, նշելով՝ ցուցարարներն ակցիայի շրջանակներում փորձել են իրավապահների դեմ բարիկադներ կառուցել:
Այս առնչությամբ տեղի ոստիկանական ուժերը ցուցարարներին ցրելու համար ստիպված են եղել ջրցան մեքենաներ և մահակներ օգտագործել։ Միևնույն ժամանակ, Էյնդհովենում արցունքաբեր գազ է կիրառվել։
Նշվում է՝ ակցիաներն արտոնված չեն եղել իշխանությունների կողմից։
Բացի այդ, Էյնդհովեն քաղաքում ցուցարարներին ցրելը մեծ անկարգությունների պատճառ է դարձել, քանի որ վերջիններս սկսել են մեքենաներ այրել և խանութներ թալանել։
Միևնույն ժամանակ Ամստերդամից 80 կմ հեռավորության վրա գտնվող Ուրկ քաղաքում ակցիայի մասնակիցները կրակի են մտնել COVID-19-ի էքսպրես թեստավորման շարժական կենտրոնը։
Հիշեցնենք՝ երկրում պարետային ժամը կգործի մինչև փետրվարի 10-ը։ Ներկայում ոստիկանությունն արդեն ավելի քան 3600 մարդու է տուգանել ռեժիմի խախտման համար, ձերբակալվել է 25 մարդ։
Ըստ worldofmeters-ի վերջին տվյալների՝ երկրում վիրուսակիների թիվը հասել է 948 933-ի, ինչի հետևանքով մահացել է 13 540 մարդ:

Աղբյուրը՝ tert.am