Իսպանուհին կյանքի 102–րդ տարում որոշել է քաղաքկանությամբ զբաղվել
101–ամյա իսպանուհին որոշել է քաղաքական գործունեություն սկսել։ Ժոզեֆինա Վիյլավերդեն մտադիր է մասնակցել առաջիկա Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնցում ներկայացնելու է Սոցիալիստական կուսակցությունը։
Նա արդեն սկսել է նախընտրական քարոզչությունը և իր աջակիցների հետ միասին այցելում է Կունտիսի բնակիչների տներն ու թռուցիկներ բաժանում։ Նա կոչ է անում անպայման գնալ ընտրություններին ու չարհամարհել այդ կարևոր քաղաքական իրադարձությունը։
Ժոզեֆինան ընտրություններին պարբերաբար մասնակցում է որպես ընտրող։ Առաջին անգամ նա քվե է տվել 1933թ., երբ Իսպանիայում կանանց թույլատրեցին քվեարկել, սակայն որպես ինքնակառավարման մարմիններում պաշտոնի թեկնածու՝ մասնակցում է առաջին անգամ։
Չնայած որ նրա մասնակցությունն ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում, նա հայտնել է, թե ինքը լի է ոգևորությամբ։

ՏԻմ ընտրությունները կանցկացվեն մայիսի 22–ին։