Լրահոս

16.05.2011 17:29


ՎՊ–ը ստուգումներ են սկսելու տեղի սոցիալական ապահովության տարածքային կենտրոններում և սոցծառայություններում

ՎՊ–ը ստուգումներ են սկսելու տեղի սոցիալական ապահովության տարածքային կենտրոններում և սոցծառայություններում

Գյումրիում ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է, որ առաջիկայում ստուգումներ են սկսելու տեղի սոցիալական ապահովության տարածքային կենտրոններում և սոցծառայություններում: Նշենք՝ այս ոլորտներում նույն կառույցը ստուգումներ էր իրականացրել 2009-2010թթ. և հարյուրմիլիոնավոր դրամների հասնող չարաշահումներ էր հայտանաբերել, որը, ըստ Վերահսկիչ պալատի նախագահի, արդեն իսկ վերադարձվել է պետական պյուջե: Այժմ Իշխան Զաքարյանի խոսքերով՝ ստուգումները կիսատ են մանացել, և կրկին անհարժեշտություն կա ոլորտները ստուգելու: Բացի այդ, ըստ նրա՝ անձամբ Սերժ Սարգսյանն է հրահանգել այս ոլորտներում կոռուպցիոն երևույթները վերացնել:

–Մինչև վերջին մոլեկուլնները իջնելու ենք, բացահայտելու ենք, թե ինչ է տեղի ունենում: Պետք է կարողանանք ամբողջապես մաքրել կեղծ ցուցակները: Որովհետև հաշվարկները ցույց են տալիս, որ պետական բյուջեի 30%-ը օգտագործվում է թոշակ-նպաստ համակարգում,-ասել է Իշխան Զաքարյանը:

Այն հարցին, թե արդյոք իշախանությունները Վերահսկիչ պալատը անհրաժեշտության դեպքում գործիք չե՞ն սարքում այս կամ այն մարդուն պատժելու կամ հասարակության առաջ շոուներ կազմակերպելու համար, քանի որ հազիվ թե հնարավոր լինի, որ ցածր և միջին օղակներում առկա կոռուպցիոն երևույթներից անմասն մնան կենտրոնական իշխանությունները, Իշխան Զաքարյանը խուսափողական պատասխան է տվել.

-Մի բան կարող եմ հստակ ասել` որ բոլոր մեղավորները պատժվելու են: Ամեն մեկը՝ իր չափով, իր գործած մեղքի չափով,-նշել է Վերահսկիչ պալատի նախագահը:

Հավելենք, որ նշված վերջին ստուգումներից հետո Գյումրիում ոլորտի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, որը պատասխանատվության է ենթարկվել, հանրությանը հայտնի չէ:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը