«Մարտի 1-ի» քրեական գործով «բաց դռների» օր լրագրողների համար
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հանձնարարականով 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում զանգվածային անկարգությունների և սպանությունների դեպքերի առթիվ հարուցված ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հնարավոր նոր ապացույցներ և փաստեր ի հայտ բերելու, նախաքննական մարմնի կատարած աշխատանքների մասին հասարակությանը տեղեկացնելու նպատակով նշված քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացրած ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազները` քննչական խմբի ղեկավարի և խմբի քննիչների հետ, այսուհետ, յուրաքանչյուր ամիս հանդիպելու են զանգվածային լրատվության ներկայացուցիչների հետ:
ՀՀ տարածքում գործող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել հանդիպմանը և հնչեցնել իրենց հուզող հարցերը` բացառապես նշված քրեական գործի հանգամանքների շուրջ:
«Բաց դռների օրվա» հանդիպումները կկայանան յուրաքանչյուր ամսվա առաջին և վերջին շաբաթվա չորեքշաբթի օրերին, ժամը 12.00-ին, ՀՀ դատախազության «Դատախազության դպրոց ՊՈԱԿ-ի»-կոնֆերանսների դահլիճում / ք. Երևան, փ. Տիգրան Մեծի 50/:
Առաջին հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կկայանա սույն թվականի մայիսի 25-ին:

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչություն