Հարցազրույց

22.01.2021 21:52


ԱԺ-ն և ՍԴ-ն զավթելուց հետո մնացել է վերջին ատյանը՝ ԲԴԽ-ն․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

ԱԺ-ն և ՍԴ-ն զավթելուց հետո մնացել է վերջին ատյանը՝ ԲԴԽ-ն․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի թիմը, 2018 թ-ին զավթելով իշխանությունը, գործադիր իշխանությունը վերցնելուց հետո արդեն արտահերթ ընտրություններով ամբողջովին վերահսկեց Ազգային ժողովը, հետո Սահմանադրական դատարանը զավթեց, հիմա մնացել է վերջին ատյանը՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա համոզմամբ՝ պատճառն այն է, որ իշխանությունը փորձում է ընդդիմության դեմ դատական գործեր հարուցել, բայց, քանի որ այդ ապօրինի գործերը դատարանները չեն դակում, նրանք ուզում են դատական համակարգն ամբողջովին վերցնել, որպեսզի ամբողջական բռնատիրական ռեժիմ ձևավորեն և օտար պատվերները ավելի հեշտ կարողանան սպասարկել։

«Սա բոլորի համար տեսանելի է, իրենք էլ չեն թաքցնում, իրենք էլ են ասում՝ այս դատարանները մեզ չեն ենթարկվում, մենք պետք է ենթարկենք, սարքենք վնգստացող դատավորներ»,-ասաց նա։

Գագիկ Ջհանգիրյանի, Դավիթ Խաչատրյանի ինքնամաքրվելու փորձերը «Նոր Հայաստանում» Երվանդ Բոզոյանը ծիծաղելի է համարում, որովհետև տեսնում է, որ սա ամենակեղտոտ Հայաստանն է։

«Որովհետև այսպիսի կեղտոտ Հայաստան վերջին 30 տարում չի եղել, այս կողտոտ Հայաստանը ոչնչացրեց Արցախի պետականությունը, ավելի քան 10 հազար քառ․ կմ հանձնեց թշնամուն, այսպիսի գործակալական ցանց իշխանության չէր եկել վերջին 30 տարվա մեջ․․․ աներևակայելի է, որովհետև մենք գիտեինք, որ գործակալական ցանց է աշխատում հանրային ոլորտում, երբեմն սպրդում էին արդեն քաղաքական դաշտ, բայց որ ամբողջական իշխանությունը վերցնելու հայտ ներկայացնեին, սա ուղղակի աներևակայելի է մի ժողովրդի համար, որը 1915 թ-ին Ցեղասպանություն է տեսել։ Սա պարզապես ամոթ է մեր ժողովրդի համար։ Սա ոչ միայն արժանապատվության պակասի, այլև ամոթի խնդիր է և ոչ միայն մեր ժողովրդի, այլ նաև մեր վերնախավի համար, որովհետև այդ վերանխավն է ձևավորում այսպիսի ժողովուրդ»,-ասաց Երվանդ Բոզոյանը։

Նա նկատել է, որ այս ամենը դրսից տեսնողները շշմած են այս մթնոլորտից, զարմացած են և փաստացի իրենք իրենց համար արձանագրում են, որ հայ ժողովրդի՝ իրենց պատկերացրած պատկերը այլ է իրենց ունեցածից։

«Այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, դրանից հետո պետականության փլուզումն է վերջնականապես։ Եթե Թուրքիայում և Ադրբեջանում որոշում կայացնեին գործակալական ցանց ներդնել, որպեսզի ներսից քանդեին Հայաստանը, այսպես լավ չէին կարող քանդել, ինչ որ արեց Նիկոլ Փաշինյանը»,-փաստեց Երվանդ Բոզոյանը։

Նա նշեց, որ, քաղաքական վերնախավը պետք է կառույցները կոնսոլիդացնելով վռնդի այս իշխանությանը և ձևավորի ազգային իշխանություն։

«Սա առաջինն է, որ պետք է արվի, եթե սա չարվեց, մենք կկորցնենք պետականությունը ուղղկիորեն շատ կարճ ժամանակահատվածում, շատ-շատ կարճ ժամանակահատվածում»,-ասաց նա։

Երվանդ Բոզոյանը անհրաժեշտ համարեց, որ ընդդիմությունը համոզիչ ծրագիր ներկայացնի՝ ինչպես է բարձրացնելու մարդկանց կենսամակարդակը, որովհետև, նրա համոզմամբ, սոված մարդը պետականության զգացողություն ունենալ չի կարող։

Նրա համոզմամբ՝ քաղաքական վերնախավը պետք է առաջարկի օրակարգ երկու բաղադրիչներից՝ ազգային և սոցիալական, որպեսզի կարողանա կոնսոլիդացնել և՛ աղքատ ժողովրդին, և՛ պետականության զգացողություն ունեցող մարդկանց։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը