Շաքարավազը թանկացել է. ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է պատճառները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել շաքարավազի իրացման մանրածախ գնի բարձրացում:
Պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է հետևյալը.
• շաքարավազի ներմուծման միջին գները բարձրացել են շուրջ 22%-ով, • շաքարեղեգի հումքի ներմուծման միջին գինը 1 կգ-ի հաշվով ավելացել է շուրջ 2%-ով, • տեղի է ունեցել ՀՀ դրամի արժեզրկում ԱՄՆ դոլարի և ՌԴ ռուբլու նկատմամբ՝ շուրջ 4%-ով, • շաքարավազի իրացման գների վրա էական ազդեցություն է ունենում տնտեսվարող սուբյեկտի պահեստներում առկա շաքարավազի մնացորդների ծավալը, • շաքարավազի իրացման գների վրա էական ազդեցություն է ունենում տնտեսվարող սուբյեկտի կողմից կիրառվող պահեստավորման մեթոդը (միջին կշռված, ֆիֆո, լիֆո):
Վերը թվարկված գործոններն իրենց ազդեցությունն են ունեցել շաքարավազի շրջանառության պայմանների և գների վրա, ինչի արդյունքում 2020 թվականի դեկտեմբերի 1-ի համեմատությամբ (328 դրամ) շաքարավազի միջին մանրածախ գինը 2021 թվականի հունվարի 11-ին բարձրացել է շուրջ 5%-ով (344 դրամ), իսկ այդ թանկացման համաչափությունը հստակ գնահատելու համար անհրաժեշտ է իրականացնել առավել համապարփակ և երկարաժամկետ ուսումնասիրություն։
Նշվում է նաև, որ մշտադիտարկումների արդյունքում 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նույնպես արձանագրվել էր կիլոգրամով իրացվող շաքարավազի մանրածախ գների բարձրացում (6-7%):
Շաքարավազը թանկացել է. ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է պատճառները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արձանագրել է, որ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում որոշ խոշոր առևտրային ցանցերին պատկանող առևտրի օբյեկտներում տեղի է ունեցել շաքարավազի իրացման մանրածախ գնի բարձրացում:
Պատճառների բացահայտմանն ուղղված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է հետևյալը.
• շաքարավազի ներմուծման միջին գները բարձրացել են շուրջ 22%-ով,
• շաքարեղեգի հումքի ներմուծման միջին գինը 1 կգ-ի հաշվով ավելացել է շուրջ 2%-ով,
• տեղի է ունեցել ՀՀ դրամի արժեզրկում ԱՄՆ դոլարի և ՌԴ ռուբլու նկատմամբ՝ շուրջ 4%-ով,
• շաքարավազի իրացման գների վրա էական ազդեցություն է ունենում տնտեսվարող սուբյեկտի պահեստներում առկա շաքարավազի մնացորդների ծավալը,
• շաքարավազի իրացման գների վրա էական ազդեցություն է ունենում տնտեսվարող սուբյեկտի կողմից կիրառվող պահեստավորման մեթոդը (միջին կշռված, ֆիֆո, լիֆո):