Աշխարհ

22.01.2021 22:45


Ռիո դե Ժանեյրոյում չեղարկել են 2021 թվականի կառնավալը

Ռիո դե Ժանեյրոյում չեղարկել են 2021 թվականի կառնավալը

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի քաղաքապետ Էդուարդու Պայեսը հայտարարել Է այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով նշանավոր կառնավալի անցկացումից հրաժարվելու որոշման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես երեք չեմ թաքցրել կորոնավիրուսի նկատմամբ սարսափը և գիտակցում եմ այդ մշակութային միջոցառման տնտեսական կարևորությունը մեր ժողովրդի համար: Սակայն այժմ խելամիտ չեմ համարում, որ մենք կարողանանք կառնավալ կազմակերպել հուլիսին»,-գրել Է նա Twitter-ում:

2020 թվականի սեպտեմբերին Ռիո դե Ժանեյրոյի Սամբայի դպրոցների անկախ լիգայի ղեկավարությունը, որը պատասխանատու Է կառնավալի կազմակերպման համար, հայտարարել Է, որ տոնը, որը ավանդաբար նշվում Է փետրվարին՝ կաթոլիկների Մեծ Պահքի սկսվելուց առաջ, իր ժամանակին չի անցկացվի:

Դրա հետ մեկտեղ այն ժամանակ չԷր բացառվում տոնի անցկացումն ավելի ուշ ժամկետ փոխադրելու հնարավորությունը: Այժմ որոշում Է ընդունվել հրաժարվել նաև այդ գաղափարից: Իրադրությունը բարդանում Է նաև այն պատճառով, որ բոլոր դպրոցները, բացի Պրիմեյրա դի Մանգեյրա» դպրոցից, համավարակի հետ կապված միջոցների պակաս ունեն ելույթները նախապատրաստելու համար: Չեմպիոնի՝ Ռիո դե Ժանեյրոյի կառնավալի հաղթողի տիտղոսն անցյալ տարի ստացել Է «Ունիդուս դու Վիրադոուրու» հայտնի սամբայի դպրոցը: Worldometer-ի վիճակագրական տվյալների համաձայն, Բրազիլիան մտնում Է կորոնավիրուսի գծով համաճարակաբանական ամենաանբարենպաստ իրադրություն ունեցող երկրների առաջին եռյակի մեջ:

COVID-19-ի համավարակի սկսվելուց ի վեր երկրում հայտնաբերվել Է վարակման 8,7 մլն դեպք, 214,2 հազար հիվանդ մահացել Է, ապաքինվել Է գրեթե 7,6 մլն մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը