Լրահոս

16.05.2011 16:35


Եվս մեկ կին կարող է ԱՄՀ գործադիր տնօրենի դեմ սեռական ոտնձգության մեղադրանքով դիմել դատարան

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Ֆրանսիացի կին  գրող Տրիստան  Բանոնը, հնարավոր է, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրոսս–Կանին դատի տա շուրջ 10 տարի առաջ իր նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու համար։

Բանոնի ներկայացուցիչը հայտարարել է, թե ներկա պահին իրավաբաններն  աշախատում են հայցի  վրա, որի հիմքը Ստրոսս–Կանի հետ հարցազրույցի ժամանակ  կիրառված սեռական բռնություններն են եղել։

Հիշեցնենք, որ ԱՄՀ գործադիր տնօրենին ձերբակալել են շաբաթ օրը  Նյու Յորքի «Sofitel» հյուրանոցում  սպասուհու  նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու  մեղադրանքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը