Լրահոս

16.05.2011 16:17


Բուսաբանական այգում կբացվի վերականգնված Վարդերի կոլեկցիոն հողամասը

Մայիսի 17-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգում (ք. Երևան, Ավան, Աճառյան 1), տեղի կունենա վերականգնված Վարդերի կոլեկցիոն հողամասի հանդիսավոր բացումը:    Հողամասի վերականգնումը  հնարավոր է դարձել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան պարոն Կ. Օբոլենսկու անմիջական մասնակցության և դեսպանատան 6000 եվրո (3 մլն դրամ) չափի դրամական աջակցության շնորհիվ: 5000 մ2 տարածքի վրա, որն ընդգրկում է նաև վարդանոցի հարակից տարածքները, կատարվել են կոճղերից և մացառներից մաքրման աշխատանքներ, բարելավման նպատակով անցկացվել է հողի երեքանգամյա փորում և ստեղծվել է ոռոգման ցանց: Տնկվել են  վարդի 20 սորտերի 1100 տնկիներ, իսկ շրջապատող լանդշաֆտը ձևավորվել է բարձր գեղազարդ և գեղեցիկ ծաղկող բույսերով: Այցելուների համար տեղադրվել են մագլցող բույսերով ձևավորված տաղավարներ, նստարաններ և ցայտաղբյուր:

1990-ական թվականներին տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հետևանքով Բուսաբանական այգու տարբեր դենդրոհավաքածուները, այլ կանաչ տնկարկների հետ ունեցան լուրջ կորուստներ, իսկ վարդերի հավաքածուն գրեթե ամբողջովին ոչնչացվել էր:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական վերլուծական կենտրոն  

Այս խորագրի վերջին նյութերը