Լրահոս

16.05.2011 16:11


Լիբիան ՄԱԿ–ից զինադադար է խնդրել

ՄԱԿ–ի ներկայացուցչի հետ (ով մայիսի 15–ին ժամանել էր մայրաքաղաք Տրիպոլի) հանդիպումից հետո Լիբիայի կառավարության ղեկավար Բաղդադի Ալի ալ–Մահմուդին հայտարարել է զինադադար կնքելու պատրաստակամության մասին, եթե ՆԱՏՕ–ի հարվածներն անհապաղ դադարեցվեն։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»–ը։

«CNN»–ի տվյալներով՝ հղում անելով Լիբիայի արտգործնախարարի տեղակալ Խալիդ Քայիմին՝ լիբիական իշխանությունները ՄԱԿ–ին խնդրել են դիտորդներ ուղարկել երկիր։ Քայիմը նաև պատմել է, որ Լիբիայի պաշտոնական անձինք ՄԱԿ–ի պատվիրակին են փոխանցել ԱԽ անդամներին ուղղված նամակները, որտեղ նկարագրվել են ՆԱՏՕ–ի սադրանքները։

Քայիմը խոսել է նաև զինվորական հանցագործություններ իրականացրած լիբիացի առաջնորդներին ձերբակալելու համար ՄԱԿ–ի Միջազգային քրեական դատարանի կողմից կարգադրագրեր հանձնելու հնարավորության մասին և նշել, որ իր երկիրը դրանք կարհամարհի, քանի որ Լիբիան ՄՔԴ ստեղծելու մասին համաձայնությունը չի ստորագրել։

Այս խորագրի վերջին նյութերը