Լրահոս

16.05.2011 16:01


Ծառուկյանի նախաձեռնած հանդիպման որոշ մանրամասներ

Ծառուկյանի նախաձեռնած հանդիպման որոշ մանրամասներ Մերձիշխանական և լրագրողական շրջանակները շարունակում են ակտիվ քննարկումները օրեր առաջ Գագիկ Ծառուկյանինախաձեռնությամբ կայացած հանդիպման շուրջ: Սովորաբար «Կենտրոն» հեռուստաընկերությունը նման հանդիպումների մասին ռեպորտաժները նույնը օրը մի քանի անգամ  եթեր է հեռարձակում: Այս անգամ նման բան տեղի չունեցավ: Ըստ մասնակիցների, հանդիպումն անցել է աշխատանքային մթնոլորտում: Երբ սկսվել է քննադատություն ներկա իշխանությունների հասցեին, Գ. Ծառուկյանն ասել է, թե ամենահեշտ գործը քննադատելն է, բայց այսօր առաջարկում եմ զերծ մնալ դրանից: Քննարկումները տեղափոխվել են ավելի գործնական փուլ: Ծառուկյանն ասել է, որ ինքը հակված է կարևորել այն ելույթները, որտեղ խնդիրները կներկայացվեն իրենց լուծումներով: Այդ դեպքում, անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից, մարդիկ կունենան  իրենց իսկ խնդիրները լուծելու իրական հնարավորություն: Մասնակիցներից ոմանք խնդրանքով  դիմել են բարեգործական ծրագրերի շրջանակներում մի քանի հրատապ խնդիր լուծել: Ծառուկյանն ըմբռնումով է մոտեցել խնդրանքներին և ասել, որ թեև այսօրվա հանդիպումը և այս ձևաչափով առաջիկա հանդիպումները այլ խնդիրներ են հետապնդում, այնուհանդերձ ինքը բարձրացված մի քանի մասնավոր հարցերի անպայման լուծում կտա «Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» միջոցներով: Մեր աղբյուրների հավաստիացմամբ, այժմ ձևավորվել են աշխատանքային խմբեր և նախապատրաստում են հաջորդ հանդիպումը:  

Այս խորագրի վերջին նյութերը