Լրահոս

16.05.2011 15:53


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հերքել է այաթոլա Ալի Համենեիի հետ հակասությունների մասին լուրերը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հերքել է այաթոլա Ալի Համենեիի հետ հակասությունների մասին լուրերը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կիրակի օրը ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ՝ հերքել է ենթադրություններն այն մասին, թե իր և երկրի հոգևոր առաջնորդ այաթոլա Համենեիի միջև հակասություններ կան։

Նա նշել է, թե Համենեին իր համար «ասես հայր լինի»։

Նա չի հիշեցրել հետախուզական հարցերով նախարարին աշխատանքից հեռացնելու մասին պատմությունը, այնինչ հենց նախագահի այդ հրամանագրից հետո էլ սկսեցին խոսել նրա և երկրի հոգևոր առաջնորդի միջև հակասությունների մասին, քանի որ այաթոլան որոշում էր կայացրել նախարարի պաշտոնում նրան վերականգնել։

Այս խորագրի վերջին նյութերը