Հետաքրքիր է, եթե ՀՀ ԱԺ ամբիոնից Հայաստանի ու Արցախի դեմ հայտարարություններ անեն Ալիևը կամ Էրդողանը, ապա ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները հանգիստ նստած հարցեր կտա՞ն՝ «Հարգելի պարոն Ալիև կամ Էրդողան» դիմելաձևն օգտագործելով։ Եթե ոչ, ապա ինչո՞վ է Ալիևից տարբերվում Փաշինյանը։ Եթե չի տարբերվում, ապա ինչպե՞ս է նա հանգիստ մոտենում ամբիոնին, մուննաթ գալիս ձեր վրա, թրքություն անում Հայաստանի դեմ ու դուք էլ հանգիստ նստած լսում եք։
Եվ ընդհանրապես, ԱԺ-ում առկա մթնոլորտն աննորմալություն է։ Կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Մնում է մի քանի գերու հարցն էլ լուծենք, և վե՛րջ։ Կապիտուլյանտը լկտիացել է նաև «Իմ քայլից» դուրս գտնվող պատգամավորների պահվածքի ու Նիկոլի հետ խաղեր տալու պատճառով։
Ի՞նչ արտահերթի մասին է խոսքը։ Էդ որ Նիկոլին ասում եք՝ «մենք պատրաստ ենք ու կմասնակցենք արտահերթ ընտրություններին», հասկանո՞ւմ եք, որ մեր զինվորների արյան վրա եք առևտուր անում։
Որ Ալիևը Հայաստանում արտահերթ ընտրություններ կազմակերպի օկուպացիայից հետո, գնալու եք հետը «տակից» պայմանավորվեք ու մասնակցե՞ք։ Կասկածո՞ւմ եք, որ Նիկոլի խնդիրն իր աթոռն ու կաշին է։ Կասկածո՞ւմ եք, որ արտահերթի թեման արհեստական է գցել շրջանառության մեջ։ Կասկածո՞ւմ եք, որ եթե արտահերթ լինի, ապա Նիկոլը աննախադեպ կեղծիքների է գնալու, ինչպես որ 2,5 տարի ստում է, ինչպես որ պատերազմի օրերին ստեց ու միտումնավոր տարավ դեպի կապիտուլյացիա։
Նիկոլի խորհրդարանը և արտահերթի կեղծ թեման

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից