Գագիկ Մելիքյան. «Միայն այն քաղաքական ուժերը կարող են դժգոհ լինել այս երկխոսությունից, ովքեր դժվարություն կունենան առաջիկա ԱԺ ընտրություններում»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարել է, թե ողջունելի է ընդդիմություն–իշխանություն երկխոսությունը:
–Գաղտնիք չէ, որ դեռևս 2008–ին ՀԱԿ–ն ասում էր, թե նախագահական ընտրություններում հաղթել է Լևոն Տեր–Պետրոսյանը, և ցանկացած ձևով գնում էր իշխանության տապալման, և իրավիճակը բավական փխրուն էր և վտնագավոր: Այդ օրվանից մինչ օրս նախագահ Սերժ Սարգսյանի ձեռնարկած քայլերի արդյունքում ունեցել ենք այդ լարված իրավիճակի թուլացման պրոցես: Սկզբնական շրջանում ՀԱԿ առաջնորդները մերժում էին իշխանության՝ երկխոսության կոչերը, սակայն կարծում եմ, որ խոհեմությունը հաղթեց, և երկխոսության կոչերն ընդունվելով ՀԱԿ առաջնորդների կողմից՝ նստեցին նաև երկխոսության, որը իր արդյունքները տվեց թե՛ ներքին քաղաքական բնագավառում, թե՛ ներքին կայունության ավելացման, թե արտաքին քաղաքականության բնագավառում։ Երկխոսությունն ընդունվեց նաև միջազգային բոլոր կազմակերպությունների կողմից, համաշխարհային հանրության կողմից,–ասել է նա:
Ըստ Գագիկ Մելիքյանի՝ միայն այն քաղաքական ուժերը կարող են դժգոհ լինել այս երկխոսությունից, որոնց համար դժվարին իրավիճակ կարող է ստեղծվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։
Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ են շրջանառվող այն լուրերը, թե մայիսի 28–ին բանտերից ազատ կարձակվեն մարտի 1–ի գործով դատապարտված Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը՝ գագիկ Մելիքյանն ասել է, թե ցանկալի է, որ տոնի կապակցությամբ այդ ազատարձակումը տեղի ունենա։
–Կարծում եմ՝ քաղաքական խոհեմությունը կհաղթանակի, և նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով իրավական դաշտում տեղի ունեցող այն վերջին իրադարձությունները տվյալ փաստերի առումով կտան իրենց դրական արդյունքները։ Իրավական գնահատականներ տալով՝ կարող է նաև, որ մինչև մայիսի 28–ը ազատ արձակվեն։ Ոչինչ չի կարելի բացառել,–ասել է նա։

7or.am