Լրահոս

16.05.2011 14:57


ԱՄՀ ղեկավարին 20 տարի ազատազրկում է սպառնում

ԱՄՀ ղեկավարին 20 տարի ազատազրկում է սպառնում

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս–Կանին, ով սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է ԱՄՆ–ում, 20 տարի ազատազրկում է սպառնում։

Ինչպես փոխանցում է «ՌԲԿ»–ն՝ հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը, նրա կինը հայտարարել է, թե ամուսնու դեմ առաջ քաշված մեղադրանքներին չի հավատում։

Միևնույն ժամանակ, «Sofitel New York» հյուրանոցում աշխատող սպասուհուն, ով ոստիկանություն է դիմել նման մեղադրանքով, բնութագրել են որպես բարեխիղճ աշխատակցուհու։

Հիշեցնենք, որ Դ. Ստրոս–Կանը ձերբակալվել է Նյու–Յորքում մասյիսի 14–ի երեկոյան, հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով։

62–ամյա Դ. Ստրոս–Կանը ԱՄՀ–ը ղեկավարում է 2007թ.։ Ավելի վաղ նա զբաղեցրել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնները։ Նա Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության անդամ է։ Նրան համարում են 2012թ. Ֆրանսիայի նախագահական ընտրություններում սոցիալիստների հնարավոր թեկնածուներից մեկը։

Այս խորագրի վերջին նյութերը