ԼՂՀ անկախության հռչակման 20–ամյակին նվիրված խորհրդաժողով Արցախում
Արցախի պետական համալսարանի ուսանողական գիտական հանրությունը համալսարանի պրոռեկտոր Վահրամ Բալայանի աջակցությամբ գիտական խորհրդաժողով է կազմակերպել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 20–ամյակին։
Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, Ստեփանակերտում խորհրդաժողովի լիագումար նիստին հատուկ ընդգծվել է երիտասարդ սերնդի կողմից ԼՂՀ պետականության ստեղծման բոլոր իրավական հիմքերի իմացության անհրաժեշտությունը։ Վահրամ Բալայանը նշել է, որ Արցախի պետական համալսարանում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում, հրատարակվում և տարածվում են ղարաբաղյան հարցին վերաբերող նյութեր։
Խորհրդաժողովի մասնակիցները կանգ են առել ԼՂՀ հռչակման իրավական չափորոշիչների վրա՝ նշելով Ադրբեջանի նկրտումների անհիմն լինելը, ինչպես նաև այսօրվա իրականությունը հաշվի առնելու անհրաժեշտությունը։
–Արցախի հայության ինքնորոշումը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ։ Այսօրվա Ադրբեջանը հրաժարվել է Ադրբեջանական ԽՍՀ–ի իրավահաջորդությունից՝ իրեն ճանաչելով 1918–1920թթ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը։ Բոլորին է հայտնի, որ այդ օրերին ո՛չ «դե յուրե», ո՛չ «դե ֆակտո» Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի եղել,– նշել է խորհրդաժողովի մասնակիցներից մեկը։
ԼՂՀ անկախության հռչակման 20–ամյակի շրջանակներում նմանատիպ նոր միջոցառումներ են սպասվում։