Լրահոս

16.05.2011 14:48


Գագիկ Մելիքյանը՝ տեսանյութում Վկտոր Դալլաքյանի ասածների վերաբերյալ. «Ամեն սուտ իր հետևանքն ունենում է»

Գագիկ Մելիքյանը՝  տեսանյութում Վկտոր Դալլաքյանի ասածների վերաբերյալ. «Ամեն սուտ իր հետևանքն ունենում է»

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»–ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի, որ ԱԺ պատգամավոր  Վիկտոր Դալլաքյանը վերջին շրջանում իրար հետևից հանդես է գալիս հայտարարություններով ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի՝ 2008թ. մարտի 1–ի իրադարձությունների վերաբերյալ մեղադրանքի վեկտորներն ուղղելով դեպի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀԿ–ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասել է, թե հատկապես այս հարցում Սերժ Սարգսյանը ոչ ոքի  պաշտպանության կարիքը չունի։

–Վեկտորները որևէ ուղղությամբ ուղղել կամ չուղղելը, չեմ կարծում, թե ինչ–որ  հետևանքներ կարող է ունենալ։ Հետևանքներ կարող են ուննեալ միայն իրավական դաշտի հետաքննությունից բխած հայտարարությունները։ Դա խիստ  իրավական դաշտի  խնդիր է, և չեմ կարծում, որ քաղաքական հայտարարությունները, բացի հայտարարություններ լինելուց, կարող են որևէ հետևանք ունենալ։ Իսկ թե ինչ քաղաքական նպատակ ունեն, կարող եք հարցնել հայտարարություններն անողներից,–ընդգծել է նա։

Պատասխանելով հարցին, թե իսկ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Վիկտոր Դալլաքյանը Վանաձորի համաքաղաքացիներին Սերժ Սարգսյանին ներկայացրել էր որպես խաղամոլ ու հանցագործ՝ նշելով, որ  աշխատավարձը, թոշակը ցածր են, որովհետև Սերժ Սարգսյանը ժողովրդի  փողերով Մոնտե Կառլոյում  50 հազ. դոլարի խաղադրույքներ է դնում՝ Գագիկ  Մելիքյանն ասել է, թե շատ վատ է վերաբերվում, որովհետև  բացարձակ հերյուրանք և սուտ է։

Հարցին, թե որպես զրպարտություն՝ դա կարո՞ղ է իրավական հետևանքներ  ունենալ, նա պատասխանել է.

–Ամեն սուտ իր հետևանքն ունենում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը