Ճարտարապետների միությունը դեմ է Կառավարության թիվ 1 շենքի վրա գմբեթի տեղադրմանը
Հայաստանի Ճարտարապետների միությունը դեմ է Կառավարության թիվ 1 շենքի վրա գմբեթի տեղադրմանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել Ճարտարապետների միության նախագահ ՄկրտիչՄինասյանը, ճարտարապետ ԼևոնՎարդանյանը և նշված ծրագրի դեմ քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ ՍևադաՊետրոսյանը:
Բանախոսները նշել են, որ կառավարության այս որոշումն ընդունվել է առանց մասնագետների հետ քննարկումների։ « Դա Թամանյանի նախագիծն է և դա ամբողջ խորհրդային հայկական ճարտարապետության հիմնաքարն է: Մինչև միասնական լուծում չլինի, մինչև ընդհանուր կոնցեպցիա չլինի, չի կարելի Հանրապետության Հրապարակում շինարարական որևէ քայլ անել», - ասաց Լևոն Վարդանյանը:
Կառավարության թիվ 1 շենքի վրա գմբեթի տեղադրման քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Սևադա Պետրոսյանը նշել է, որ իրենք դիմել են հանրապետության վարչապետին պարզաբանելու համար տվյալ որոշման կայացման ընթացակարգը:
Ճարտարապետների միությունը դեմ է Կառավարության թիվ 1 շենքի վրա գմբեթի տեղադրմանը
Հայաստանի Ճարտարապետների միությունը դեմ է Կառավարության թիվ 1 շենքի վրա գմբեթի տեղադրմանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնել Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետ Լևոն Վարդանյանը և նշված ծրագրի դեմ քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Սևադա Պետրոսյանը: