Աշխարհ

20.01.2021 21:45


Վրաստանը փետրվարից կարող է վերսկսել կանոնավոր չվերթները

Վրաստանը փետրվարից կարող է վերսկսել կանոնավոր չվերթները

Վրաստանի իշխանությունները նախատեսում են փետրվարից հանել միջազգային կանոնավոր չվերթների սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: Նրա խոսքով, չվերթների վերսկսումը զբոսաշրջության վերականգնման ուղղությամբ առաջին քայլն է:

«Մենք չենք կարող նշել հստակ ժամկետներ, բայց, հավանաբար, փետրվարը կլինի այն ամիսը, երբ մենք կհանենք կանոնավոր չվերթների սահմանափակումները: Բայց սա չի նշանակում քաոսային ու անվերահսկելի մուտք երկիր: Դրանք կլինեն՝ շատ կոնկրետ հսկողության թեստեր, պատվաստման տեղեկանք կամ այլ համարժեք փաստաթուղթ»,-ասել է Թուրնավան «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակի հետ կապված, Վրաստանում օդային երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է 2020 թվականի մարտի 21-ից: Մի քանի ամիս շարունակ չվերթներն իրականացնում էր միայն «Georgian Airways» ավիաընկերությունը, որը իրականացնում է չարտերային չվերթներ: Ավելի ուշ թույլատրվեցին այլ չվերթներ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը