Լրահոս

16.05.2011 13:26


Հայ ժողովրդի հպարտության հուշարձանները աղբով են լցված

Բազմաթիվ հնավայրեր, որոնք, ըստ էության, համարվում են Հայաստանի պատմության անձնագիրը, այսօր գտնվում են լքյալ վիճակում: Եկեղեցու, պատմության և մշակույթի բազմաթիվ բացառիկ հուշարձաններ անկախ Հայաստանի տարածքում այսօր կատարյալ անտերության են մատնված:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում է «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի մեկնարկը, որի շրջանակներում շաբաթը մեկ նախաձեռնության անդամները կմեկնեն Հայաստանի տարբեր մարզերում գտնվող հնավայրեր և կմաքրեն դրանց շրջակա տարածքը: Ակցիան իրականացվում է մասնակիցների անձնական միջոցներով:

Նախօրեին երիտասարդները այցելել են Վայոց Ձորի մարզի Ցաղաց Քարի վանական համալիր (989թ.):

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում բոլոր հայ երիտասարդներին միանալ ակցիային` զանգահարելով (091) 60-07-44 հեռախոսահամարով:

Միասին պահպանե՛նք մեր պատմությունը:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կազմավորվել է հայ երիտասարդության շրջանում հանրահայտ «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի հենքի վրա: Այն կոչված է համախմբել հայ երիտսասրդությանը` հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարների շուրջ: «Ճանաչիր քո երկիրը»-ն բացառապես երիտասարդների նախաձեռնությունն է, քաղաքականապես լիովին անկախ է և իր ապագա գործունեության ընթացքում չի պատրաստվում հարել որևէ քաղաքական ուժի:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը