Լրահոս

16.05.2011 12:35


Ավտոպատահարներ. կան զոհեր

Մայիսի 13-ին՝ ժամը  12.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում` ՛՛Արծվի թև՛՛ հուշարձանի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Ա.Ղազարյանին պատկանող ՛՛ՎԱԶ-2106՛՛ մակնիշի 21 ԼՍ 634 պետհամարանիշի և Պ.Վարդանյանին պատկանող ՛՛ՎԱԶ-2106՛՛ մակնիշի 65 ՍՍ 052 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների ուղևորներ` 1941թ.-ին ծնված Հերիքնազ Ղազարյանը, 1990թ.-ին ծնված Բուրաստան Ղազարյանը ,1965թ.-ին ծնված Ժիրայր Մելքոնյանը, 1998թ.-ին ծնված Մարիաննա Մելքոնյանը և 2010թ.-ին ծնված Մկրտիչ Վարդանյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց:

Փրկարարների ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել վարորդներ`1937թ.-ին ծնված Ալբերտ Ղազարյանը և 1987թ.-ին ծնված Պատվական Վարդանյանը, որոնք շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Աշտարակ քաղաքի հիվանդանոց:

Ըստ հերթապահ բժշկի գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Մայիսի 15-ին՝ժամը  01.40-ին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց և Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հեր­թա­­պահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ՛՛ՎԱԶ-21115՛՛ մակնիշի 06 ՕՏ 236 պետհամարանիշի և ՛՛Շեվրո­լետ՛՛ մակնիշի 6376 Այ Պի պետհամարանիշի  ավտոմեքենանները,ինչի հետևանքով ՛՛ՎԱԶ-21115՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1958թ.-ին ծնված Գագիկ Մաթևոսյանը  ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մինչև փրկարարների կանչի վայր հաս­նե­լը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել ՛՛Էրեբունի՛՛ բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Նույն օրը՝ժամը  06.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում՝  դեռևս չպարզված հան­գա­մանքներում Դեբեդ գետն (Դեբետ և Դսեղ գյուղերի միջանկյալ հատված) ավտոմեքենա է ընկել և ան­հրա­­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը:

Որոնողական աշխատանքների արդյունքում Եղեգնուտ գյուղի հարակից հատվածում հայտնաբերվել է ՛՛ԳԱԶ-3110՛՛ մակնիշի ավտոմեքենա` գետի մեջ շրջված վիճակում:

Դեպքի վայրում պարզվել է, որ ՛՛ԳԱԶ-3110՛՛ մակնիշի 65 ԼՍ 650 պետհամարանիշի ավտոմեքենայում բացի վարորդ, Ալավերդի քաղաքի բնակիչ,1961թ.-ին ծնված Արսեն Կիրակոսյանից գտնվել են ևս չորս ուղևոր:

Փրկարարների ուժերով գետից դուրս են բերվել ՛՛ԳԱԶ-3110՛՛ մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ, Ալավերդի քաղաքի բնակիչներ,1968թ.-ին ծնված Մարատ Շախկոյանի եվ 1961թ.-ն ծնված Արմեն Ասրյանի դիակները:

Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել ՛՛ԳԱԶ-3110՛՛ մակնիշի ավտոմեքենան:

Իրականացված որոնողական աշխատանքները ավարտվել են անարդյունք` ավտոմեքենայի ուղևորներ Ալավերդի քաղաքի բնակիչներ,1957թ.-ն ծնված Վահան Երիցյանը և 1966թ.-ին ծնված Հարություն Երզնկյանը  չեն հայտնաբերվել:

Որոնողական աշխատանքները շարունակվում են:   … Նույն օրը՝ժամը  12.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդի փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար  և կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հեր­թա­­պահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը(պարամեդիկներով): Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են ՛՛Միցուբիշի՛՛ մակնիշի 19 ՕԼ 850 պետհամարանիշի և ՛՛Վոլվո՛՛ մակնիշի 17 ՍՍ 205 պետհամարանիշի  ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՛՛Միցուբիշի՛՛ մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1970թ.-ին ծնված Անդրանիկ Մանասարյանը և ուղևորներ,1949թ.-ին ծնված  Տատյանա Մանասարյանը , 1980թ.-ին ծնված Մարիամ Մանասարյանը և 1999թ.-ին ծնված Տատյանա Մանուկյանը  ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների ժամանելը տեղափոխվել են Երևան քաղաքի ՛՛Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՛՛ բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը