Կայացել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման հերթական աճուրդը
2011 թ. մայիսի 10-ին կայացավ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդ:
Աճուրդին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել`
ավտոմոբիլների համարանիշերի համար`
1. Ֆիզիկական անձինք- 78,
2. Իրավաբանական անձինք- 13,
մոտոտրանսպորտային միջոցների համարանիշերի համար`
1. Ֆիզիկական անձինք - 0,
2. Իրավաբանական անձինք- 0:
Աճուրդին դրված էին`
1. ավտոմոբիլների համարանիշերի 229 լոտ, իրացվեց 90-ը,
2. մոտոտրանսպորտային միջոցների համարանիշերի 16 լոտ, չիրացվեց ոչ մեկը:
Աճուրդից գոյացած գումարը կազմել է 38 040 000 դրամ:
Մեկ լոտի համար վճարված նվազագույն գումարը կազմել է 120 000, իսկ առավելագույն գումարը` 1 200 000 դրամ:
Կայացել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման հերթական աճուրդը