Լրահոս

16.05.2011 11:07


ՆԱՏՕ–ի հարվածներից զոհվել է Քադաֆիի բանակի գեներալը

ՆԱՏՕ–ի հարվածներից զոհվել է Քադաֆիի բանակի գեներալը

Գեներալ–լեյտենանտ Միլադ Հուսեին Ֆուկին զոհվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի հետախուզական շտաբ–բնակարանում ՆԱՏՕ–ի արձակած օդային հարվածների հետևանքով։ Այս մասին հաղորդում է «BBC Russian»–ը՝ հղում անելով լիբիական հեռուստաընկերությանը։

Ֆուկին Քադաֆիի կառավարության մեջ հեղափոխական հանձնաժողովի անդամ էր և միանգամից մի քանի զինվորական պաշտոն էր զբաղեցնում։

Միևնույն ժամանակ նա կատարում էր Լիբիայի զինված ուժերի մամլո քարտուղարի պարտականությունները՝ ճանաչում ստանալով իր ռազմատենչ հայտարարություններով։

Միլադ Հուսեին Ֆուկին մասնակցել է նաև Ալ Զաքիա քաղաքում ժողովրդական հուզումների ճնշմանը և գերի ընկած ապստամբների խոշտանգումներին։

Այս խորագրի վերջին նյութերը