Սերժ Սարգսյան. «Հայկական կողմի համար ամենակարևորն ազգերի ինքնորոշման սկզբունքն է»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Московские новости» թերթին, որում Ադրբեջանին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձգձգելու համար։
Նրա խոսքերով՝ խնդիրը կարող է լուծվել միայն փոխզիջումների հիմքի վրա։
–Բայց կա կարմիր գիծ. Լեռնային Ղարաբաղը պետք է ի՛նքը տնօրինի իր ճակատագիրը և հնարավորություն ունենա անվտանգ զարգանալու,–ասել է նա։
Այնուհետև իր հարցազրույցում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հարցի լուծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի առարկած փաստաթուղթը հիմնված է երեք սկզբունքների վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության սկզբունք և ազգերի ինքնորոշման իրավունք։
Հայաստանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ հայկական կողմի համար երեքից ամենակարևորն ազգերի ինքնորոշման սկզբունքն է՝ մերժելով Ադրբեջանի առաջարկը՝ ինքնորոշում տալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։