ՆԱՏՕ–ի օդուժը հարվածներ է հասցրել Լիբիայի նավթային Ռաս–Լանուֆ կենտրոնին
Հղում անելով Լիբիայի պետական հեռուստաընկերությանը՝ «Ռոյթերս» գործակալությունը փոխանցում է, որ ՆԱՏՕ–ի օդուժը հարվածներ է հասցրել Լիբիայի խոշոր նավթային կենտրոն Ռաս–Լանուֆ նավահանգստային քաղաքին։
Հաղորդվում է, որ ինքնաթիռներից արձակած ռումբերը վնասել են մեթանոլի ամբարները։ ՆԱՏՕ–ից մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Դեյվիդ Ռիչարդսը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ավելացնի Լիբիայում ռմբակոծության թիրախների քանակը։
«Եթե մենք այժմ չբարձրացնենք դրույքաչափերը, վտանգ կա, որ Մուամար Քադաֆին կմնա իշխանության ղեկին»,–ասել է նախարարը՝ առաջարկելով հարձակման ենթարկել Լիբիայի ենթակառուցվածքները, որոնք այժմ չեն համարվում դաշինքի թիրախներ։ Ռիչարդսի խոսքերով՝ ռազմական արշավը ներկայումս նշանակալի հաջողության է հասել, բայց անհրաժեշտ է անել ավելին։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ–ն նպատակաուղղված չի որսում Քադաֆիին։