Լրահոս

16.05.2011 10:16


Իրանի ԱԳՆ. «Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում չի փոխվել»

Ինչպես հաղորդում է «ISNA» գործակալությունը, Իրանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը կիրակի հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի դիրքորոշման մեջ ոչ մի  փոփոխություն տեղի չի ունեցել։

–Իրանը հանդիսանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից միջազգային օրենսդրության և բանակցությունների շարունակականության շրջանակներում,– պատասխանելով Հայաստանուն Իրանի  դեսպանատան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված տարածած հայտարությանը՝ ասել է Մեհմանպարաստը։

Այս խորագրի վերջին նյութերը