Ռ. Թորոսյան. «Նման «սկզբունքային» գործիչների հայտնվելը Ս. Սարգսյանի թիմում նույնպես թոշակների հաշվին է»
ՀՀԿ ղեկավարի անսահման նվիրյալ վանաձորցի պատգամավորի մտահոգությունը հայաստանյան թոշակի վրա Մոնտե Կառլոյի «ղումարի» հնարավոր ազդեցության մասին, մի փոքր չափազանցված է, քանի որ եթե վերհիշենք այդ նույն պատգամավորի վերաբերմունքն, ամեն հարմար առիթի նրա կողմից այսօր քննադատվող Ռ.Քոչարյանի հանդեպ /Հ.Գ./, ապա այլ բան չի մնում մտածել, բացի այն, որ նման «սկզբունքային» գործիչների հանկարծակի հայտնվելը Ս. Սարգսյանի թիմում, նույնպես այդ թոշակների հաշվին է:
«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի լրատվություն
Հ.Գ.- «Ասեմ, որ վարչապետ Ռ. Քոչարյանի մասին ունեմ շատ բարձր կարծիք, մեր աշխատանքային հանդիպումների ընթացքում համոզվել եմ, որ նա լուրջ քաղաքական գործիչ է /ինքը դա վաղուց է ապացուցել/, և ես իմ կարողություններն օգտագործելու եմ նրա թեկնածությունը պաշտպանելու համար:
Շատ եմ կարևորում մի հանգամանք ևս, ՀՀ նախագահ պիտի ընտրվի ոչ միայն ազդեցիկ քաղաքական գործիչն ու բարձր պրոֆեսիոնալը, այլ նա, ով իսկապես սիրում է իր ժողովրդին»:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյան
«ՀՀ» օրաթերթ - 14.02.98թ