Լրահոս

16.05.2011 08:29


Եվս 2 մեդալ, որից մեկը` ոսկե

Բուլղարիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնության վերջին օրը  մրցասպարեզը տրամադրվել էր մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Ոսկե մեդալ ունենալու մեր հույսերը կապված էին այս մարզաձևում հանդես եկող Վաչիկ  Վարդանյանի /68կգ/, Անդրանիկ Նաղդալյանի /74/, Մուշեղ Օսիպյանի /82 կգ/ հետ: Վերջինիս ելույթն անհաջող էր, իսկ Անդրանիկը, որ նախօրեին ուժերը չափել էր նաև մարզական սամբոյում, այս անգամ ավելի հաջող գոտեմարտեր անցկացրեց ու արժանացավ բրոնզե մեդալի: Իսկ 2010թ. աշխարհի չեմպիոն, Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Վաչիկ Վարդանյանը պարզապես գերազանց դրսևորեց իրեն ու հաղթելով բոլոր գոտեմարտերը, կանգնեց պատվո պատվանդանի վերին հարթակում ու հռչակվեց աշխարհամասի չեմպիոն:

Հիշեցնենք, որ մեր սամբիստներից երեքը` Ռուզաննա Սարգսյանը /48կգ/, Տիգրան Կիրակոսյանը /52 կգ / և Աշոտ Դանիելյանը /74 կգ / բրոնզե պարգևների էին արժանացել մարզական սամբոյի մրցումներում:

Մեր հավաքականը Հայաստան կվերադառնա 4 բրոնզե և 1 ոսկե մեդալով:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը