Աշխարհ

18.01.2021 20:15


Անհետ կորել Է Թուրքիայի ափերի մոտ ջրասույզ եղած նավի կապիտանը

Անհետ կորել Է Թուրքիայի ափերի մոտ ջրասույզ եղած նավի կապիտանը

Սև ծովում, Թուրքիայի ափերի մոտ, խորտակված Arvin չորաբեռնատար նավի կապիտան ռուսաստանցի Վիտալի Գոլենկոն անհետ կորել Է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է իրադրությանը ծանոթ մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունվարի 17-ին Թուրքիայի Բարթին նահանգի նահանգապետ Սինան Գյուները հայտնել Է, որ Arvin նավը սրասույզ Է եղել Թուրքիայի ափերի մոտ, Ինկումուի շրջանում: Նավի վրա եղել Է 12 քաղաքացի՝ երկու ռուսաստանցի և Ուկրաինայի 10 քաղաքացի: Թուրքիայի առափնյա պահպանության տվյալներով, վեց նավաստի փրկվել Է, երեքը՝ զոհվել, ևս երեքի որոնումը շարունակվում Է: Վեց փրկվածների թվում Է նավի ավագ տեխնիկ ռուսաստանցի Նիկոլայ Կրինովը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Թուրքիայում ՌԴ դասպանությունում:

«Նավի կապիտան Նիկոլայ Գոլենկոն, որն ապրում Է Ռոստովում, առայժմ անհետ կորածների թվում Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Կրինովի խոսքով՝ Սև ծովում ողբերգությունը տեղի Է ունեցել անբարենպաստ եղանակի պատճառով, ավելի վաղ հաղորդել են ՌԴ դեսպանությունում:

Այս խորագրի վերջին նյութերը