Լրահոս

16.05.2011 09:03


Այս տարի «Մեկ կադր» կարճ ֆիլմերի փառատոնին մասնակում է 377 հեղինակ 45 երկրներից

«Մեկ կադր» 9-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի կբացվի մայիսի 17-ին: Բացմանը կցուցադրվեն երկու հեղինակների ֆիլմեր՝ Սոնա Պալասանյան («Ինքնության սահմաններ»(ԱՄՆ)) և Էհրան Արիկ («Ալագյազ լեռը, հող, սենյակ, ձայն, հիշողություն» (Թուրքիա)):

«Մեկ կադր» կարճ ֆիլմերի փառատոնը չունի որևէ սահմանափակում. մասնակցում են տարբեր տարիքի ռեժիսորներ ցանկացած ոլորտի ու թեմայի աշխատանքներով: Քանի որ փառատոնը միջազգային է, աշխատանքներն ընդունվում են նաև արտերկրից: Մասնակիցները պետք է ներկայացնեն մեկ ամբողջական կադր, որը չի փոփոխվում, արտահայտում է իմաստ ու տեղավորվում մեկ րոպեում:

Այս տարի փառատոնին մասնակում է 377 հեղինակ 45 երկրներից՝ Հայաստան, Ալժիր, ԱՄՆ, Ավստրիա, Արգենտինա, Բելգիա, Իտալիա, Ֆրնասիա, Իրան, Լեհաստան, Հունգարիա, Ճապոնիա և այլն:

2003-ից անցկացվող փառատոնը տարիների ընթացքում աստիճանաբար ընդլայնել է անվանակարգերը. բացի «Մեկ կադր, մեկ րոպե» անվանակարգից ավելացել են նաև «Կարճամետրաժ ֆիլմ» և «Կինո առանց սահմանների» անվանակարգերը:

Փառատոնի օրերին անցկացվում են նաև վարպետության դասեր:

Այս խորագրի վերջին նյութերը