Դիպուկահարային և գնդացրային առավել ինտենսիվ կրակահերթեր են արձակվել մայիսի 11-ին և 12-ին
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի վրա արձակվել է ավելի քան 1700 կրակոց:
Դիպուկահարային և գնդացրային առավել ինտենսիվ կրակահերթեր են արձակվել մայիսի 11-ին և 12-ին, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է կորուստ:
Մասնավորապես մայիսի 11-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հարավարևելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս, հակառակորդի կողմից ժամը 18:05-ի սահմանում արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում` Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ժամը 19:20-ին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Արայիկ Նելսոնի Բալասանյանը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ հետախուզական տվյալների թշնամին կրել է կորուստներ:
Դիպուկահարային և գնդացրային առավել ինտենսիվ կրակահերթեր են արձակվել մայիսի 11-ին և 12-ին
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի վրա արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Դիպուկահարային և գնդացրային առավել ինտենսիվ կրակահերթեր են արձակվել մայիսի 11-ին և 12-ին, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է կորուստ: Մասնավորապես մայիսի 11-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հարավարևելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս, հակառակորդի կողմից ժամը 18:05-ի սահմանում արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում` Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ժամը 19:20-ին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Արայիկ Նելսոնի Բալասանյանը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ հետախուզական տվյալների թշնամին կրել է կորուստներ:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին