Աշխարհ

18.01.2021 13:40


Ջո Բայդենի թիմում ևս մեկ հայ կլինի. Մարությանը պաշտոն է ստացել

Ջո Բայդենի թիմում ևս մեկ հայ կլինի. Մարությանը պաշտոն է ստացել

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր աշխատակազմում է ներառել երկրորդ հային։

Sputnik Արմենիան արդեն տեղեկացրել է, որ Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում նշանակվել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցությունների բաժնի ղեկավար:

Այժմ էլ Ջեֆ Մարությանը նշանակվել է Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնական: Տեղեկությունը հայտնում է Զարթոնք Մեդիան։

Մարությանի համար նման աշխատանքը նորություն չէ, նա աշխատել է նաև Բարաք Օբամայի աշխատակազմում, պաշտոններ է զբաղեցրել Միացյալ Նահանգների տրանսպորտի դեպարտամենտում, եղել է վարչակազմի քարտուղարի օգնական և կառավարման հարցերով գլխավոր տնօրեն:

Ջեֆ Մարությանը ծնվել է Նյու Ջերսիում, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի շրջանավարտ է:

Այս խորագրի վերջին նյութերը