Հովհաննես Սահակյան. «Ես չէ, որ պետք է որոշեմ՝ Վիկտոր Դալլաքյանի հարցն իրավական դաշտ կմտնի՞, թե՞ ոչ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը վանաձորյան համաքաղաքացիներին Սերժ Սարգսյանին ներկայացրել էր որպես խաղամոլ ու հանցագործ։
–Ձեր աշխատավարձը, թոշակը խի՞ է ցածր, որովհետև երբ որ Սերժ Սարգսյանը Մոնտե Կառլո է գնում ու կոնը պետք է խաղա, այսինքն՝ ղումար, 50 հազ դոլար ա էդ կոնը։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ գումար ա, այսինքն՝ որ ստավկեն սկսվում է, դնում են 50 հազար։ Այ դրանք ձեր փողերն են։ Այսինքն, ձեզ ձեռ են առնում՝ 20 դրամ թոշակը բարձրացնում են ու ասում են՝ ձեր թոշակները բարձրացրին, բա խի՞ չեք ուրախանում,– ներկայացված տեսանյութում վանաձորցիներին ասել է Վիկտոր Դալլաքյանը։
«7օր»–ը փորձել է ՀՀԿ–ական պատգամավոր Հովհաննես Սահակյանից պարզել, թե ինչպե՞ս է վերաբերվում Դալլաքյանի այս քայլին։ Մեզ հետ զրույցում նա սկզբում հայտարարել է, թե քանի որ չի տեսել տեսանյութը, չի կարող որևէ մեկնաբանություն տալ, բայց երբ լսել է մեր հավաստիացումները տեսանյութի գոյության մասին, ասել է, որ չի կարծում, թե դա իրականությանը համապատասխանում է։
–Չեմ կարող ասել, թե ինչ է նկատի ունեցել Վիկտոր Դալլաքյանը, թե ինչու է նման բան ասել, միգուցե ինքը կարողանա ավելի՞ ճիշտ պատասխանել և ասել, թե այդ տեսակետն ինչի վրա է հիմնված։ Միգուցե ինքը պարզաբանո՞ւմ տա, նոր մենք հասկանանք, թե ինչ է կատարվել։ Իմ կարծիքով սա քաղաքական ինչ–որ հնարք է,–ընդգծել է նա։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս ամենին իրավական տեսանկյունից ընթացք տրվի, և Վիկտոր Դալլաքյանի նկատմամբ դատական գործ հարուցվի նման դատողություններ անելու համար, Հովհաննես Սահակյանը պատասխանել է.
–Վերանանք Վիկտոր Դալլաքյանից։ Այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը մեր երկրի նախագահի թեկնածու էր, տարբեր կողմից քննադատություններ են հնչել, եթե հիշենք։ Օրինակ՝ նախընտրական շրջանում անգամ այն փաստի վերաբերյալ, որ Սերժ Սարգսյանը, լինելով Ղարաբաղում, նույնիսկ իր ընտանիքը պատերազմական ծանր վիճակում Ղարաբաղից դուրս չի հանել, այնպիսի խոսքեր ու բանահյուսություններ էին լսվում, որ մի պահ մարդ սկսում էր թերահավատորեն վերաբերվել, բայց երբ նորից ընթերցում ես, տեսնում ես, որ այդ նախագահական ընտրություններից արդեն երեք տարի է անցել, և մենք տեսնում ենք Սերժ Սարգսյանի և՛ գործելաոճը, և՛ կամքը, և՛ հայրենասիրության մակարդակը, հասկանում ենք, որ նման խոսակցություններն, իմ բնորոշմամբ, մինչև Վիկտոր Դալլաքյանի բացատրություն տալը քաղաքական որոշակի հնարք են վերարտադրության ապահովման համար։ Ես չէ, որ պետք է որոշեմ՝ այդ հարցն իրավական դաշտ կմտնի՞, թե՞ ոչ. դա մի քիչ այլ հարթության մեջ է որոշվում։ Ես ընդամենը քաղաքական տեսակետից իմ գնահատականն եմ տալիս։

7or.am