Լրահոս

14.05.2011 12:08


Ճապոնիայի ափամերձ շրջանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափամերձ շրջանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքի տեղադրած հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր ճապոնական Հոնսյու կղզուց արևելք 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Սեյսմոլոգների տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իվակի քաղաքից 57 կմ արևմուտք հեռավորության վրա, իսկ օջախը 37,6 կմ խորություն է ունեցել։

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ ցունամիի վտանգ չկա, զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում։

Ընդհանուր տվյալներով՝ մարտի 11–ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի, դրան հաջորդած ցունամիի և ապրիլ ամսին պարբերաբար կրկնվող ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհերի թիվը հասել է 15 019–ի։

«ԻՏԱՐ–ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ, ըստ ոստիկանության տվյալների, վեց երկրի վարչական շրջաններում անհետ կորած է համարվում 9 506 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը