Աղասի Արշակյան. «Ժողովրդի առանձնապես հոգնած, կեղեքված մասը դժգոհ կմնա այս տեսակ երկխոսությունից»
ԱԺ նախկին պատգամավոր ԱղասիԱրշակյանը շատ նորմալ է վերաբերվում Հայ ազգային կոնգրեսի և իշխանությունների երկխոսությանը։
–Եթե ինչ–որ մարդիկ ուզում են այդ երկխոսությունը որևէ մեկի վարկաբեկություն կամ դավաճանություն տեսնել, այդպես չի,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ա. Արշակյանը՝ ավելացնելով, որ եթե խելք ունենային, ապա շատ ավելի շուտ կսկսեին երկխոսել։
–Պարզ է, ժողովրդի առանձնապես հոգնած, կեղեքված մասը, որ լուծումների ծարավ է, դժգոհ կմնա այս տեսակ երկխոսությունից։ Այն մարդիկ, որոնց հասցրել են այն վիճակին, ովքեր սովոր են որպես իրենց իրավունքների պայքարի զենք ունենալ անեծքն ու ատելությունը, բնականաբար, դժգոհ կլինեն այդ երկխոսությունից։ Նրանք ավելի ռադիկալ լուծումներ են ուզում, նրանք պատասխան են ուզում, նրանք ուզում են չարն ադեկվատ պատժված տեսնել,–ավելացրել է Ա. Արշակյանը,–իսկ այն մասը, որն ավելի սառն է դատում և իրականության հետ հաշվի նստելով է առաջ գնում, ծայրահեղական բաներից մի քիչ ավելի հեռու է, այդ բաներին ավելի հանգիստ է վերաբերվում և ցանկանում է, որ այնպիսի լուծումներ գտնվեն, որ ո՛չ ժողովուրդը տուժի, ո՛չ երկիրը, և կարողանանք նվազագույն կորուստներով այս վիճակից դուրս գալ։ Իշխանության ղեկին կանգնած մարդիկ էլ պետք է հասկանան, որ չի կարելի, արդեն համը լրիվ է դուրս եկել, արդեն ոչ թե դանակը ոսկորին է հասել, այլ ոսկորն է մտնում։Երևի դա է պատճառը, որ մեղմվել են։ Գիտենք, որ մարդիկ իրենց խիղճը փոխեցին ինչ–որ շոշափելի նյութական բաներով և հեռացան ասպարեզից, ինքնաոչնչացման ճանապարհով գնացին։
Աղասի Արշակյան. «Ժողովրդի առանձնապես հոգնած, կեղեքված մասը դժգոհ կմնա այս տեսակ երկխոսությունից»
ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը շատ նորմալ է վերաբերվում Հայ ազգային կոնգրեսի և իշխանությունների երկխոսությանը։
–Եթե ինչ–որ մարդիկ ուզում են այդ երկխոսությունը որևէ մեկի վարկաբեկություն կամ դավաճանություն տեսնել, այդպես չի,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ա. Արշակյանը՝ ավելացնելով, որ եթե խելք ունենային, ապա շատ ավելի շուտ կսկսեին երկխոսել։
–Պարզ է, ժողովրդի առանձնապես հոգնած, կեղեքված մասը, որ լուծումների ծարավ է, դժգոհ կմնա այս տեսակ երկխոսությունից։ Այն մարդիկ, որոնց հասցրել են այն վիճակին, ովքեր սովոր են որպես իրենց իրավունքների պայքարի զենք ունենալ անեծքն ու ատելությունը, բնականաբար, դժգոհ կլինեն այդ երկխոսությունից։ Նրանք ավելի ռադիկալ լուծումներ են ուզում, նրանք պատասխան են ուզում, նրանք ուզում են չարն ադեկվատ պատժված տեսնել,–ավելացրել է Ա. Արշակյանը,–իսկ այն մասը, որն ավելի սառն է դատում և իրականության հետ հաշվի նստելով է առաջ գնում, ծայրահեղական բաներից մի քիչ ավելի հեռու է, այդ բաներին ավելի հանգիստ է վերաբերվում և ցանկանում է, որ այնպիսի լուծումներ գտնվեն, որ ո՛չ ժողովուրդը տուժի, ո՛չ երկիրը, և կարողանանք նվազագույն կորուստներով այս վիճակից դուրս գալ։ Իշխանության ղեկին կանգնած մարդիկ էլ պետք է հասկանան, որ չի կարելի, արդեն համը լրիվ է դուրս եկել, արդեն ոչ թե դանակը ոսկորին է հասել, այլ ոսկորն է մտնում։ Երևի դա է պատճառը, որ մեղմվել են։ Գիտենք, որ մարդիկ իրենց խիղճը փոխեցին ինչ–որ շոշափելի նյութական բաներով և հեռացան ասպարեզից, ինքնաոչնչացման ճանապարհով գնացին։
7or.am