ԵՀՄՖ-ը դիմում է հայկական ակտիվ կազմակերպություններին
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ քարտուղարությունից հայտնում են, որ օրերս Բրատիսլավայկի կենտրոնական հրապարակում կազմակերպվել է միտինգ' նվիրված վերջին ժամանակներս հավատի հողի վրա քրիստոնեության դեմ կազմակերպված արշավանքներին: Միտինգի գլխավոր կազմակերպիչը ' Սլովակիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, հանդես եկավ հայտարարությամբ, որից պարզվեց, որ միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում սպանվել են տասնյակ քրիստոնյաներ Եգիպտոսում, Իրաքում և այլուր' կազմակերպված հակաքրիստոնեական ակտերի արդյունքում: Քրիստոնյաների պաշտպանությանը նվիրված միտինգներ արդեն կազմակերպվել են մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում Հունաստանում, Ավստրիայում, Լեհաստանում և այլն: Բրատիսլավյան միտինգում ելույթ ունեցող կարևոր բանախոսներից նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին, դիմելով ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանին, հույս հայտնեց, որ Սլովակիան էստաֆետը կհանձնի Հայաստանին, որպես մուսուլմանական ճակատում քրիստոնեական պատվար հանդիսացող երկրի' համանման միտինգ կազմակերպելու համար:
ԵՀՄՖ-ը դիմում է հայկական ակտիվ կազմակերպություններին' սատարելու եվրոպական երկրների կողմից ծավալված այս շարժումը' նվիրված քրիստոնյաների կյանքի դեմ սանձազերծված վտանգը կասեցնելու պայքարին:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն