Լրահոս

14.05.2011 11:34


Մայիսի 15–ը ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրն է

Մայիսի 15–ը ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրն է

Առաջին անգամ ՄԻԱՎ վարակն արձանագրվել է 1981-ին ԱՄՆ-ում, իսկ այսօր այդ վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում և աշխարհի բոլոր երկրներում՝ վերաճելով գլոբալ համաճարակի: Իսկ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակվածության դեպքերն սկսել են արձանագրվել 1988–ից: ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 57,6%-ը 25-39 տարիքային խմբում է: ՄԻԱՎ վարակը շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել: Ամեն տարի՝ մայիսի 3-րդ կիրակի օրը, ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառության արարողություն է տեղի ունենում 85 երկրների շուրջ 3000 համայնքներում: Առաջին միջազգային մոմավառության արարողությունը տեղի է ունեցել 1983-ին, երբ ՄԻԱՎ-ը դեռևս այդքան մեծ տարածում չուներ ողջ աշխարհում: Արդեն մի քանի տարի է՝ հիշատակի մոմավառության արարողություն է տեղի ունենում նաև Հայաստանում: Այս տարի մայիսի 15-ն է հայտարարվել ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օր, և այդ օրը՝ ժամը 21:30-ին, Երևանում, Գյումրիում,Վանաձորում մոմավառության արարողություն տեղի կունենա:

Այս խորագրի վերջին նյութերը