Աշխարհ

15.01.2021 20:45


Մակրոնն Էրդողանին նամակ է ուղարկել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկով

Մակրոնն Էրդողանին նամակ է ուղարկել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու առաջարկով

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Անկարայի եւ Փարիզի միջև հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի արտգործնախարարին մեջբերել է թուրքական Sabah թերթը:

«Երկու օր առաջ մենք շատ լավ ու դրական նամակ ստացանք Մակրոնից, որում գրել էր հարաբերությունները զարգացնելու, մեր նախագահի հետ հանդիպելու մասին»,-ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջնորդը դրական է արձագանքել ֆրանսիացի գործընկերոջ նամակին:

Այս խորագրի վերջին նյութերը