Սահակաշվիլին հոլիվուդյան ֆիլմում կկրկնօրինակի Վրաստանի նախագահի դերակատարին
Հոլիվուդյան «Օգոստոսի հինգ օրը» ֆիլմը, որը պատմում է 2008–ի ամռանը Հարավային Օսիայում տեղի ունեցած դեպքերի մասին, Վրաստանում ցուցադրվելու է վրացերեն թարգմանությամբ։
Ինչպես հաղորդում է «РБК» գործակալությունը, ֆիլմի համատեղությամբ պրոդյուսեր Նիկա Ավալիանին ասել է, որ, ինչպես ենթադրվում է, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դերը, որը խաղում է ամերիկացի դերասան Էնդի Գարսիան, կրկնօրինակելու է անձամբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Նրա խոսքերով՝ ռեժիսոր Ռենի Հարլինի նկարահանած ֆիլմը Վրաստանի կինոթատրոններին կհայտնվի հունիսին։
Ինչպես հայտնում է Ն.Ավիլովը, թբիլիսյան պրեմիերային ցանկություն է հայտնել ներկա գտնվել անձամբ ֆիլմի ռեժիսորը։
Նշենք, որ «Օգոստոսի հինգ օրը» ֆիլմն արդեն ցուցադրվել է Վենետիկի և Կաննի կինոփառատոններում, բայց թե ինչ հաջողությունների կամ քննադատությունների է արժանացել, ոչինչ հայտնի չէ։
Վրացական ընդդիմության քաղաքական շրջանակները նշում են, որ Վրաստանի իշխանություններն այս ֆիլմը նկարահանել են միջազգային «PR»–ի և ռազմական գործողություններից առաջ իշխանությունների գործողությունները բացատրելու համար։