Աշխարհ

15.01.2021 21:31


Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից բխող հարցերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հունվարի 15-ին տեղի է ունեցել Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Նախարարները փոխանակվել են նոյեմբերի 9-ի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի ստորագրած հայտարարության կյանքի կոչման վերաբերյալ մտքերով և քննարկել են հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության վերաբերյալ հարցեր»,-ասված է հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը