Սարկոզին մտադիր է այսօր հանդիպել Լիբիայի ընդդիմության առաջնորդին
«Ֆրանս պրես» գործակալությունը, հղում անելով Ելիսեյան պալատին, հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին այսօր մտադիր է հանդիպում ունենալ Լիբիայի ապստամբների գործադիր հանձնաժողովի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մահմուդ Ջաբրիլի հետ։
«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ նախորդ շաբաթ Սարկոզին առաջարկել էր «Լիբիայի բարեկամների համաժողով» կազմակերպել երկրի քաղաքական ապագայի որոշման համար։
Ինչպես նշում է գործակալությունը, Ֆրանսիան բոլոր պետություններից առաջինը ճանաչեց Խորհրդի օրինականությունը, երբ մարտի 10–ին Սարկոզին Փարիզում ընդունեց Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հակառակորդների երեք ներկայացուցիչներին։
Ներկայումս իրեն իշխանության միակ օրինական կառույց հռչակած Ազգային անցումային խորհրդի օրինականությունը ճանաչել են նաև Իտալիան, Քաթարը, Գամբիան, ինչպես նաև ԱՄՆ–ը։
Մեծ Բրիտանիան նույնպես մտադիր է լիբիական ապստամբների հետ ընդլայնել դիվանագիտական, տնտեսական և մարդասիրական կապերը Բենգազի քաղաքում։