Ղարաբաղյան ճակատում Իրանը չի թույլատրի սադրանքներ և երրորդ ուժերի հայտնվելը
Իրանը վստահ է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում երկարատև խաղաղության հաստատման համար անհրաժեշտ են երկխոսության ճանապարհով կարգավորում, ռազմական ուժի չկիրառում և ազգերի ինքնորոշման սկզբունքի հարգում։ «Panarmenian.net»–ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Հայաստանում Իրանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հաշվի առնելով այն, որ Իրանը, հանդիսանալով միակ երկիրը, որն ընդհանուր սահման ունի հակամարտության գոտու հետ, անհանգստություն է հայտնում տարածաշրջանում կատարվող յուրաքանչյուր սադրանքի և լարվածության առաջացման համար, և չի թողնի, որ նման սադրանքները տարածաշրջանում երրորդ ուժերի հայտնվելու պատրվակ հանդիսանան։
Դրանից բացի, Իրանի դեսպանատան հայտարարության մեջ ընդգծվում է, որ Թեհրանի արտաքին քաղաքականության բոլոր խնդիրների պաշտոնական դիրքորոշումը հայտնում են նախագահը, ԱԳՆ ղեկավարը և ԱԳՆ մամլո քարտուղարը. արտահայտված ցանկացած այլ կարծիք միայն անձնական տեսակետ կարող է լինել։