Ռուսաստանի Առաջին ալիքը կոպիտ սխալ է թույլ տվել՝ Ադրբեջանի դրոշի փոխարեն Հայաստանի դրոշն է ցուցադրել
Երեկ Ռուսաստանի Առաջին ալիքով եթեր հեռարձակվող ԱնդրեյՄալախովի «Թող խոսեն» հաղորդման ժամանակ աղմկահարույց կադր է եղել: «Եվրատեսիլ–2011»–ին նվիրված այդ հաղորդման ժամանակ ադրբեջանական դուետին նվիրված հատվածում եվրատեսիլյան սրտիկի մեջ տեղադրված է եղել Հայաստանի դրոշը։ Հայկական դրոշն ուղեկցել է նաև Մեծ Բրիտանիայի «Blue» խմբի ելույթի հատվածի ժամանակ։
Մալախովի այս հաղորդման ժամանակ գուշակները կանխատեսում էին, թե ո՞վ է հաղթելու «Եվրատեսիլ-2011»-ի եզրափակչում:
Ի դեպ, նշենք, որ սա միակ սկանդալը չէ, որ արձանագրվել է երգի միջազգային մրցույթի առնչությամբ։ Մի շարք երկրներ բողոքում են, որ քվեարկության ընթացքը պատշաճ կերպով կազմակերպված չի եղել։
«Եվրատեսիլ–2011»–ից բողոքել է անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Նա երգել է Բելառուսի «հիմնը»։ Ո՞վ կթողներ, որ անցներ Բելառուսի հիմնը։ Կխեղդեին բոլոր ուղղություններով, կխեղդեին նաև Եվրատեսիլում»,–Բելառուսը ներկայացնող Անաստասիա Վիննիկովայի կատարման մասին ասել է Լուկաշենկոն։ Հիշեցնենք, որ նա չի անցել եզրափակիչ։
Այս տարի առաջին անգամ եզրափակիչ դուրս չեկավ նաև Հայաստանը։
Ռուսաստանի Առաջին ալիքը կոպիտ սխալ է թույլ տվել՝ Ադրբեջանի դրոշի փոխարեն Հայաստանի դրոշն է ցուցադրել
Երեկ Ռուսաստանի Առաջին ալիքով եթեր հեռարձակվող Անդրեյ Մալախովի «Թող խոսեն» հաղորդման ժամանակ աղմկահարույց կադր է եղել: «Եվրատեսիլ–2011»–ին նվիրված այդ հաղորդման ժամանակ ադրբեջանական դուետին նվիրված հատվածում եվրատեսիլյան սրտիկի մեջ տեղադրված է եղել Հայաստանի դրոշը։ Հայկական դրոշն ուղեկցել է նաև Մեծ Բրիտանիայի «Blue» խմբի ելույթի հատվածի ժամանակ։

7or.am