Աշխարհ

15.01.2021 12:31


Թուրքերը խորոված են անում Ուրֆայի հայկական եկեղեցում

Թուրքերը խորոված են անում Ուրֆայի հայկական եկեղեցում

Ուրֆայի Հալիլիյե գավառի Գերմուշ գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում թուրքերը խորոված ու խնջույք են կազմակերպել։ Այս մասին գրել է թուրքական T24-ը։

Գերմուշի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում: Վերջին անգամ վերականգնողական աշխատանքներ են կատարվել 1881 թվականին: Եկեղեցին ավիրվել է ապօրինի պեղումների արդյունքում։

Եկեղեցու բակում միջոցառում է կազմակերպել ռեստորանի սեփականատերը։

Նշվում է, որ համացանցում տարածված նկարները կարճ ժամանակում ուշադրության կենտրոնում են հայտնվել։

Տեղաբնակները ասել են, որ եկեղեցին ավերվել է էքսկավատորների և ծանր տեխնիկայի միջոցով ապօրինի պեղումների արդյունքում և խնդրել են վերականգնել պատմական շենքը:

Հարևանությամբ բնակվող Ուբեյտ Ինջին ասել է, որ գանձ որոնողները սովորաբար պեղումների են գալիս գիշերը, որոնք ավերակների են վերածել այս վայրը, իրենք են պաշտպանում այս մշակութային ժառանգությունը:

«Հիմա այստեղ են գալիս նրանք, ովքեր ցանկանում են ալկոհոլ գնել, նրանք, ովքեր ցանկանում են խորոված ուտել: Մենք ուզում ենք, որ եկեղեցին վերակառուցվի»,-ասել է բնակիչը։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը