ԱՄՆ–ը Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը համարում է օրինական և լիբիական ժողովրդին ներկայացնելու վստահությանն արժանի կառույց
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն, այսօր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Թոմ Դանիլոնը հանդիպել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մահմուդ Ջաբրիլի հետ։
–Հանդիպման ժամանակ Դանիլոնը հայտարարել է, որ ԱՄՆ–ն այդ խորհուրդը համարում է օրինական և լիբիական ժողովրդին ներկայացնելու վստահությանն արժանի կառույց։ Պարոն Դանիլոնն ընդգծել է նաև, որ Մուամար Քադաֆիի վարչակարգն էլ, ընդհակառակը, կորցրել է իր օրինականությունն ու կրկնել է նախագահ Բարաք Օբամայի կոչը՝ անհապաղ լքել դիրքերը,–ասված է Դանիլոնի և Ջաբրիլի հանդիպման մասին Սպիտակ տան տարածած մամլո հաղորդագրության մեջ։
Ինպես ընդգծված է հաղորդագրության մեջ, հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ վարչակազմի և Ազգային անցումային խորհրդի ղեկավարության խորհրդակցությունների շրջանակում։
–Պարոն Դանիլոնն ու պարոն Ջաբրիլը քննարկել են, թե էլ ինչպես ԱՄՆ–ը և կոալիցիան կարող են աջակցել Ազգային անցումային խորհրդին։ Պարոն Դանիլոնը ողջունել է Ազգային անցումային խորհրդի՝ լիակատար քաղաքական փոփոխությունների և Լիբիայի ժողովրդավարական ապագային ուղղված ձգտումները,–ասված է հաղորդագրության մեջ։