Լրահոս

14.05.2011 00:12


Ոստիկանությունում այսուհետ կգործի «Ուղիղ կապ»

Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին հուզող հարցերին լիարժեք պարզաբանումներ տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության  վարչությունում այսուհետ կգործի «Ուղիղ կապ»:
Շաբաթվա որոշակի օրերի եւ ժամերի քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության համապատասխան ծառայությունների պատասխանատուները:
Հերթական «Ուղիղ կապի» օրը, ժամը եւ թեման քաղաքացիներին կանխավ կծանուցվի ՀՀ ոստիկանության կայքէջով, «02» հեռուստահաղորդաշարով եւ շաբաթաթերթով:
Տվյալ շաբաթվա «Ուղիղ կապի» հարցուպատասխանները կհրապարակվեն «02» շաբաթաթերթում:
Մայիսի 17-ին «Ուղիղ կապով» տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման, ինչպես և` վարորդական վկայականների հատկացման կարգի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերին կապատասխանի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը:
Հարցերը կարող եք ուղղել մայիսի 17-ին, ժամը 14.30-ից մինչև 15.30-ը` 54-73-14 հեռախոսահամարով
(նշված ժամանակահատվածից հետո «Ուղիղ կապ»-ը չի գործելու):

Այս խորագրի վերջին նյութերը