Լրահոս

13.05.2011 18:03


Ադրբեջանի վրացիները պահանջում են հանել դեսպանին

Ադրբեջանի Սաինգիլոյում բնակվող էթնիկ վրացիները պահանջում են պաշտոնից ազատել Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին։

Բնակիչներն արդեն ստորագրահավաք են սկսել, որ դիմեն Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին։

Մասնավորապես, ինչպես տեղեկացնում է Կախեթիի տեղեկատվական կենտրոնը, Զակատալսկի շրջանի բնակիչները մեղադրել են դեսպանին իրենց խնդիրների հանդեպ անուշադրության մեջ։ Նրանց խոսքերով՝ դեսպանը Ալիբադա գյուղ էր ներկայացել ոչ սթափ վիճակում և վիրավորել բնակչությանը, որը խնդրում էր գյուղում վրացական դպրոց և մանկապարտեզ բացել։

–Նա մեզ ասել է՝ նախ որոշեք՝ դուք վրացի՞, թե՞ ադրբեջանցի եք, հետո նոր պահանջեք վրացական դպրոց կամ մանկապարտեզ բացել,–ասել են բնակիչները։

Տեղեկատվական կենտրոնը նշում է, որ Վրաստանի ԱԳՆ–ից դեռևս որևէ մեկնաբանություն հարցի վերաբերյալ չի եղել։

Այս խորագրի վերջին նյութերը