Լրահոս

13.05.2011 17:48


Նադեժդա Սարգսյանը հերքել է Էմմիի բողոքարկման լուրը

Նադեժդա Սարգսյանը հերքել է Էմմիի բողոքարկման լուրը

Մի քանի րոպե առաջ «Facebook» սոցիալական ցանցի իր էջում երգչուհի Նադեժդա Սարգսյանը հերքել է Էմմիի բողոքարկման լուրը։

«Սիրելինե՛րս, նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են առ այսօր, ովքեր հավատացել են և հավատում են Էմմիին։ Ուզում եմ ասել, որ Էմմին չի բողոքարկել, որովհետև «Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը Հ1–ն է. միայն Հ1–ը կկարողանա ինչ–որ գործողություններ անել, սակայն նա նույնպես չի բողոքարկել», – գրել է Նադեժդա Սարգսյանը։ Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ Էմմին, ինչպես նաև ևս չորս երկրներ բողոքարկել են մրցույթի կիսաեզրափակիչ փուլի արդյունքները «Եվրոպայի հեռարձակողների միությանը»՝ նշելով, որ մի շարք երկրներում «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչ փուլը պատշաճ կերպով չի հեռարձակվել՝ sms-ներ չեն կարողացել ուղարկել (http://7or.am/archives/58155):

Այս խորագրի վերջին նյութերը