Լրահոս

13.05.2011 17:38


Վրաստանում առաջարկել են ավելացնել զորակոչային տարիքը

Վրաստանում առաջարկել են ավելացնել զորակոչային տարիքը։ Այսօրվա ասուլիսում այս մասին ասել է «Իրավունք և ազատություն» ասոցիացիայի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին։

Ինչպես փոխանցում է «GHN»–ը, նրա կարծիքով Սակարթվելո պետք է մտցվի զինվորական ծառայության զորակոչային նոր տարիք՝ 20–27 տարեկան, ոչ թե 18–27։ Համատեղ ասուլիսը կայացել է Վրաստանի խորհրդարանում։ Այն կազմակերպվել է «Քրիստոնյա–դեմոկրատներ» ասոցիացիայի հետ համատեղ։

Սեսիաշվիլին գտնում է, որ 18 տարեկան երիտասարդները պատրաստ չեն զինվորական ծառայության ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես։ Միևնույն ժամանակ զինակոչային վաղ տարիքը խանգարում է դպրոցը նոր ավարտածներին ընդունվել բուհ։

«Մինչ բարեփոխումը կրթության համակարգում դպրոցն ավարտում էին 16–17 տարեկանում, և բուհ ընդունվելու համար նրանք ունեին միայն մեկ տարի ժամանակ։ Այժմ դպրոցն ավարտում են 18 տարեկանում և դպրոցից հետո անմիջապես զորակոչվում բանակ»,–ասել է Սեսիաշվիլին։

Այս խորագրի վերջին նյութերը