Աշխարհ

14.01.2021 16:18


Իսլամաբադում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները. քննարկվել են արցախյան վերջին իրադարձությունները

Իսլամաբադում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները. քննարկվել են արցախյան վերջին իրադարձությունները

Այսօր Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի թվիթերյան պաշտոնական էջից:

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար, եղբայր Ջեյհուն Բայրամովի հետ մենք հանդիպել ենք Իսլամաբադում։ Քննարկել ենք Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Ադրբեջանցի եղբայրներին մեր աջակցությունը խաղաղության հաստատման գործում շարունակվելու է»,-գրել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը